Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Սեյրան Օհանյանը չի կողմնորոշվում

Սեյրան Օհանյանը չի կողմնորոշվում
17.02.2017 | 19:22

Այսօր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե ունեցվածք չունի, Վահագնի թաղամասում վարձով է բնակվում՝ հավելելով, որ մամուլի տեղեկությունները, թե Երևանի Սայաթ-Նովա փողոցի շինությունն իր հարակից օբյեկտներով իրենն է, իրականությանը չեն համապատասխանում։ Այլ հարց է, թե հասարակությունը կհավատա՞ պաշտպանության նախկին նախարարի հավաստիացումներին։ Բայց առավել ուշագրավ մեկ այլ հայտարարություն էլ է արել Սեյրան Օհանյանը։ Եթե երեկ նա հայտարարում էր, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, այսօր մտափոխվել է։ Այսօր լրագրողները նրան հիշեցրել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի հետ տեղի ունեցած նախկին վեճի մասին, երբ 2005-ին (այդ ժամանակ Օհանյանը պաշտոնավարում էր Արցախում), իր աշխատասենյակում ծեծել է Պավլիկ Մանուկյանին և թքել նրա ջրով լի բաժակի մեջ։ Նա հակադարձել է. «Իմ աշխատասենյակում միջադեպ եղել է: Բաժակի մեջ թքե՞լ, ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավել Մանուկյանի հետ մենք երկարատև բարձր մակարդակի հարաբերություններ ենք ունեցել:

Այնուհետև իմ ղեկավարման տարիներին այս կամ այն առիթով Պավլիկ Մանուկյանի և նրա ընկերների հետ ես ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, և նրանք ինչ հարցով դիմել են պաշտպանության նախարարին, ես փորձել եմ աջակցել»։ Իսկ երբ հետաքրքրվել են, թե ըստ նրա, Ժիրայր Սէֆիլյանն ու Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ են, Օհանյանն ասել է. «Նրանք իմ մարտական ընկերներն են։ Այսպիսի հարցադրումների անընդհատ շահարկումը ճիշտ չէ: Քաղբանտարկյալներ հասկացությանը պետք է գնահատական տան համապատասխան իրավական մարմինները»։ Այդ ի՞նչ պատահեց, որ Օհանյանը նոր միայն հիշեց, որ իր մարտական ընկերներին քաղբանտարկյալ որակելն իր գործը չէ։ Իսկ ընդամենը նախօրեին ասում էր, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Ինչո՞ւ հանկարծ միտքը փոխեց, չլինի՞ Սամվել Բաբայանը հերթական «քաղաքական» ուղղորդումներն է արել։

Ինչպես հավատալ այն քաղաքական գործչին կամ մարդուն, որը մի օր մի բան է ասում, հաջորդ օրը հետ է կանգնում իր ասածից։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1485

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ